Շևարդնաձե. Կրոնական միավորումներին կարգավիճակ շնորհած պատգամավորները չեն հասկանում, թե ինչ են անում

Շևարդնաձե. Կրոնական միավորումներին կարգավիճակ շնորհած պատգամավորները չեն հասկանում, թե ինչ են անում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լուրջ դիմակայություն է կանխատեսում եկեղեցու և իշխանությունների միջև կրոնակասն միավորումների կարգավիճակի մասին օրենքի պատճառով: «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահը հակադրվեցին Վրաստանի պատրիարքին և դա իր բացասական հետևանքները կունենա»,-այսօր հայտարարել է Շևարդնաձեն «Ասավալ-Դասավալի» վրացական շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ իր նախագահության օրոք 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցին համաձայնություն կնքեց պետության հետ, որտեղ ամրագրվեց նրա հատուկ դերը: «Մյուս կրոնական միավորումները դարձան մասնավոր իրավունքի սուբյեկտ, ինչը նրանց դուր չեկավ, քանի որ իրավունք չէր տալիս համարվել պաշտոնականա կրոնական միավորում»,-ասել է նախկին նախագահը:

Շևարդնաձեն նշել է, որ խորհրդարանը պետք է ներողություն խնդրի պատրիարք Իլիա Երկրորդից, որին նա վաղուց «այդքան վրդովված չէր տեսել»: «Ես ինքս մտադիր եմ այցելել պատրիարքին և ներողություն խնդրել խորհրդարանականների համար, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասել է նա՝ խորհուրդ տալով իշխանություններին չեղյալ հայտարարել օրենքը: Վրաստանի խորհրդարանը շտկումներ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որով հինգ կրոնական միավորումներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հրեական համայնքին և Բապտիստական եկեղեցուն տվեց իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները փոփոխություններն ընդունեցին խորհրդարանի արտահերթ նիստում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---