Ադրբեջանը խոչընդոտում է Մադրիդյան սկզբունքների ընդունումը, համոզված է Կարեն Բեքարյանը

Ադրբեջանը խոչընդոտում է Մադրիդյան սկզբունքների ընդունումը, համոզված է Կարեն Բեքարյանը

PanARMENIAN.Net - Փորձագետ Կարեն Բեքարյանը որոշակի սադրանք է տեսնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մեջ, որում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելը կամ Հայաստանին նրա միանալը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»: «Դրանում որոշակի սադրանք կա, որն ի սկզբան կանխորոշում է բանակցությունների արդյունքը: Իսկ դա ուղղակի խաղ է միջնորդների նյարդերի հետ, բայց առաջին հերթին հայերի, որոնք մի օր կարող են հայտարարել, որ եթե ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է, այդ դեպքում ինչում է բանակցությունների իմաստը,- լրագրողներին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

Փորձագետը նշել է, որ Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը որոշելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել անմիջականորեն նրա հետ և, ղարաբաղցիների հետ սպառնալիքի և ուժի լեզվով խոսելն անհեռանկար է:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ կարելի է իսկույն, շրջանցելով հիմնարար սկզբունքների ամրագրման փուլը, անցում կատարել խաղաղության պայմանագրի մշակմանը, Կարեն Բեքարյանն ասել է, որ այդ հայտարարությամբ Բաքուն փորձում է նախանշել բանակցությունների ներկա փուլից նահանջելու ուղիները: «Եթե ելնենք ոչ թե քարոզչական ֆոկուսներից, այլ գործողությունների տրամաբանությունից, կարելի է հստակ արձանագրել, որ Ադրբեջանը, փաստորեն, խոչընդոտում է Մադրիդյան սկզբունքների ընդունումը: Որքան էլ ցավալի լինի այդ մասին խոսելը, անհրաժեշտ է փաստել, որ վախենալով սեփական ժողովրդի արձագանքից երկար տարիների ստի համար, Ալիևների կլանն ավելի ամուր է կառչում գործող ստատուս քվոյից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---