Հայաստանը մոտ ապագայում կպատասխանի Ղարաբաղի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին

Հայաստանը մոտ ապագայում կպատասխանի Ղարաբաղի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջիկայում պատասխանելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում:

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ իրավիճակի շուրջ տարբեր ասպեկտներ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում «շեշտը դրվել է Աստրախանում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործման հրատապության, հրադադարի ռեժիմի պահպանմանմ անվտանգության լրացուցիչ միջոցների իրականացման վրա»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն արդեն հանձնել է ռուսական կողմին Բաքվի պատասխանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---