Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

Արոնյան- Կարյակին պարտիան տևել է ավելի քան 5 ժամ, հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով կարողացել է հաղթանակ տանել:

Մինչ այս պարտիան Հայաստանի հավաքականը զիջում էր 2:1 հաշվով: Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել:

Հայաստանի հավաքականը 3-րդ տուրից հետո իր հաշվին ունի 7,5 միավոր, Ռուսաստանը՝ 8 միավոր:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---