Ռուսաստանի Հայերի միությունը շնորհավորեց Հայաստանի նախագահին շախմատի ԱԱ-ում տարած հաղթանակի առթիվ

Ռուսաստանի Հայերի միությունը շնորհավորեց Հայաստանի նախագահին շախմատի ԱԱ-ում տարած հաղթանակի առթիվ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի նախագահ և Շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ։

«Հայաստանի հավաքականը ողջ աշխարհին ներկայացրեց հայ ժողովրդին՝ որպես հսկայական ինտելեկտուալ պոտենցիալի կրողի։ Մենք իրավունք ունենք հպարտանալ մեր հայրենակիցների հաջողությամբ։ Ամեն երկիր չի կարող հպարտանալ նման շախմատային հաջողություններով»,- ասվում է շնորհավորական նամակում։

Հայաստանի հավաքականը 9 տուրերում տարել է 5 հաղթանակ և 4 հանդիպումն ավարտել ոչ ոքի։ Հայաստանը միակ թիմն է, որը ոչ մի պարտություն չի կրել։ Հավաքականի կազմում հանդես են եկել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը։

Մինչ այդ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոզնե մեդալակիր և երկու անգամ դարձել Համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---