Հայկ Ջաղացպանյան. Թուրքիայի հոկեյի ֆեդերացիայի հետ Կովկասյան լիգա ստեղծելու մասին ոչ մի համաձայնագիր չկա

Հայկ Ջաղացպանյան. Թուրքիայի հոկեյի ֆեդերացիայի հետ Կովկասյան լիգա ստեղծելու մասին ոչ մի համաձայնագիր չկա

PanARMENIAN.Net - «Ես մեկ անգամ հանդիպել եմ Թուրքիայի և Վրաստանի հոկեյի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ և մեր միջև ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը, մեկնաբանելով Թուրքիայի մտադրությունը հոկեյի Կովկասյան լիգա ստեղծելու մասին։ Նրա խոսքով, լիգա ստեղծելու մասին բանակցությունները սկզբնական փուլում են և խոսքը գնացել է միայն պատանեկան թիմերի մասին։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հոկեյի թուրքական ֆեդերացիան խորհրդակցություններ է սկսել Վրաստանի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ Կովկասյան լիգա ստեղծելու նպատակով: Թուրքիայի հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ Սերհատ Էնյուջեն և վարչության անդամ Ուֆուկ Այհանը արդեն հանդիպումներ են անցկացրել Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Նուգզար Պայկիձեի և գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վաշակիձեի, Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի ղեկավար Հայկ Ջաղացպանյանի, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, առաջին բանակցություններից հետո կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կովկասյան լիգայում Թուրքիայի ու Վրաստանի 2-ական, և Հայաստանից մեկ թիմի մասնակցության վերաբերյալ: Իրանն ու Ադրբեջանը դեռ վերջնական պատասխան չեն տվել:

Մրցումները նախատեսվում է անցկացնել Էրզրումի մարզապալատում, որտեղ այս ձմռանն անցավ ունիվերսիադան: Վճռորոշ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-23 Ստամբուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---