Արշակ Պետրոսյան. Մեր շախմատի հավաքականը հաղթելու ցանկություն ունի, և մենք զգում ենք, որ պատրաստ ենք դրան

Արշակ Պետրոսյան. Մեր շախմատի հավաքականը հաղթելու ցանկություն ունի, և մենք զգում ենք, որ պատրաստ ենք դրան

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը նշել է, որ 2011-ի առաջնությունն ամենաբարդն էր, քանի որ դրան մասնակցել են աշխարհի 10 ուժեղագույն թիմերը:

«Մենք շատ ուրախ ենք, որ հաղթող դարձավ Հայաստանի հավաքականը: Մեզ համար ամենագլխավորն այն է, որ 20 տարվա ընթացքում հավաքականում փոխվում են խաղացողները, բայց թիմային ոգին և հաղթանակի ձգտումն անփոփոխ են մնում: Մենք մեկ ընտանիքի նման ենք, և այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատում է նաև մյուսների համար»,- ասել է Պետրոսյանը:

Մարզիչը նշել է, որ Լևոն Արոնյանն իր հետևից տանում է մյուս խաղացողներին, և այն բանից հետո, երբ Սերգեյ Մովսիսյանը համալրեց թիմի կազմը, բոլոր չորս խաղատախտակներում հանդես են գալիս ուժեղ շախմատիստներ:

«Առաջին անգամ մեզ հետ առաջնության մեկնեցին ֆիզիկական պատրաստվածության մասնագետը և բժիշկը, և հուսով ենք, որ հետագայում մեր աշխատանքը նրանց հետ կշարունակվի»,- հավելել է Պետրոսյանը:

Նոյեմբերին Հունաստանում Հայաստանի հավաքականը հանդես է գալու Եվրոպայի թիմային առաջնությունում և հոկտեմբերից հավաքականը սկսելու է հավաքը Հայաստանում. «Մենք հաղթելու ցանկություն ունենք, և մենք զգում ենք, որ մեր թիմը պատրաստ է դրան»:

Մարզիչն ուրախ է, որ այս տարվա սեպտեմբերից շախմատը որպես պարտադիր առարկա կդասավանդվի Հայաստանի դպրոցներում, քանի որ կօգնի զարգացնել երեխաների տրամաբանությունը, և կարևոր չէ, թե նրանք շախմատիստներ կդառնան, թե ոչ:

Հայաստանի շախմատի հավաքականը հուլիսի 26-ին Նինբո քաղաքում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 9 տուրերում հայ գրոսմայստերները հավաքել են 14 թիմային և 22,5 անհատական միավորներ՝ հավասարը չունենալով 10 թիմերի շարքում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---