«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում կարողացել է մեկ միավոր վաստակել «ՑՍԿԱ»-ի հետ հանդիպմանը

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում կարողացել է մեկ միավոր վաստակել «ՑՍԿԱ»-ի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կարողացավ ոչ ոքի գրանցել Ռուսաստանի առաջնության առաջատար «ՑՍԿԱ»-ի հետ խաղում: 18-րդ տուրում Յուրա Մովսիսյանի թիմը ոչ ոքի խաղաց մոսկովյան ակումբի հետ՝ 1:1: Առաջինը հաշիվը բացեցին «ՑՍԿԱ»-ի ֆուտբոլիստները. իր հաշվին գոլ գրանցեց Խոնդան: Արդեն 32-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց Իգոր Ակինֆեևի դարպասին, սակայն հայաստանյան ռմբարկուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: «Կրասնոդարին» պարտությունից փրկեց Միխեևը, որը գոլ իրացրեց 60-րդ րոպեին:

«Ես կասեի, որ սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Թեև մենք վատ մեկնարկեցինք և, ինչպես միշտ, հիմար գնդակ ընդունեցինք մեր դարպասը, դրանից հետո մենք սկսեցինք լավ խաղալ, չիրացրեցինք պենալտին, երկրորդ խաղակեսում նույնպես չօգտագործեցինք լավ պահը: Ես շնորհավորում եմ իմ սաներին և հանդիսատեսներին, որոնք, ի դեպ, գնալով շատանում են»,- «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի խոսքն է հաղորդում ակումբի պաշտոնական կայքը:

«Կրասնոդարը» 23 միավորով 9-րդ տեղում է, իսկ «ՑՍԿԱ»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 41 միավորով: 19-րդ տուրում «Կրասնոդարը» իր ուժերը կչափի «Ամկարի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---