Անդրանիկ Չափարյանը դարձել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության գավաթակիր

Անդրանիկ Չափարյանը դարձել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության գավաթակիր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Պրահայում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Հայաստանի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ հերթական առաջնությունում:

Անդրանիկ Չափարյանը 73կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները գրավեցին 3-րդ մրցանակային տեղը 55 և 60կգ քաշային կարգերում, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---