Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում է 10-րդ տեղը շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում

PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 3 տուրը հաջող էր հայ շախմատիստների համար:

Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթել է արգենտինացի Լենարդ Կրիսին: Հայ շախմատիստը 2,5 միավոր է վաստակել և բարձրացել է 10-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակի է հասել Շարդուլի Գեղարեի (Հնդկաստան) հանդեպ, նա վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 45-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարն է Իվան Լոպես Սալգադոն (Իսպանիա), որը վաստակել է 3 միավոր:

Մարիա Գևորգյանը միավորները կիսել է լեհ շախմատիստուհի Կլաուդիա Կուլոնի հետ: Գևորգյանը վաստակել է 1,5 միավոր և զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---