Նոնիտո Դոների ներկայացուցիչ. Մեզ չի հետաքրքրում ռևանշը Վիկ Դարչինյանի հետ

Նոնիտո Դոների ներկայացուցիչ. Մեզ չի հետաքրքրում ռևանշը Վիկ Դարչինյանի հետ

PanARMENIAN.Net - НВО հեռուստաալիքը առաջարկել է Նոնիտո Դոներին (Ֆիլիպիններ) ռևանշ անցկացնել Վախթանգ Դարչինյանի հետ (Հայաստան), սակայն Top Rank-ը հրաժարվել է:

«Մեզ չի հետաքրքրում ռևանշը Վիկ Դարչինյանի հետ: Մենք մի քանի անգամ փորձել են կազմակերպել ռևանշ հանդիպում, սակայն ոչինչ չի ստացվել: Չեմ կարծում, որ Դոները ինչ-որ բան կստանա, հանդիպելով ևս մեկ անգամ»,-ֆիլիպինցու թիմի ներկայացուցիչ Կառլ Մորետտիի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն:

IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը և WBC/WBO աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները առաջին անգամ հանդիպել են ռինգում 2007թ., այն ժամանակ հայ բռնցքամարտիկը զիջեց նոկաուտով, դա նրա առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: Արդեն չորս տարի է բռնցքամարտիկների թիմերը բանակցում են ռևանշի մասին, սակայն, դեռ չեն եկել համաձայնության:

Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Երևանում, որտեղ նրա մրցակիցը կլինի Էվանս Մբամբան (ՀԱՀ), իսկ Դոները ռինգ դուրս կգա նոյեմբերի 5-ին, սակայն հայտնի չէ, թե ով է նրա մրցակիցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---