Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականը օգոստոսի 21-ին կմեկնի աշխարհի վարկանիշային առաջնության

Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականը օգոստոսի 21-ին կմեկնի աշխարհի վարկանիշային առաջնության

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-16 Հայաստանի ձյուդոյի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացրել Գյումրիում աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Արթուր Գևորգյանը, մարզիկները կհանգստանան մինչև օգոստոսի 21-ը և կմեկնեն Փարիզ, որտեղ կանցնի առաջնությունը:

«Հուլիսին Իսպանիայում մենք անցկացրեցինք միջազգային հավաք, հետո արդեն հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը եղանք Ծաղկաձորում: Գյումրիում եղավ վերջին նախապատրաստական փուլը»,-ասել է Գևորգյանը:

Աշխարհի առաջնությունը կանցնի օգոստսի 23-28-ը և վարկանիշային կլինի: Կմասնակցեն աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր ու աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), մինչև 66 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի գավաթի գավաթակիր Արմեն Նազարյանը:

Կանանց մրցաշարին կմասնակցեն Գայանե Հարությունյանը (48 կգ ք/կ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ ք/կ), որոնք այժմ հավաք են անցկացնում Մոսկվայում և հայկական պատվիրակությանը կմիանան Փարիզում օգոստոսի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---