ՀԱԿ և կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է

ՀԱԿ և կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության շրջանակներում պատվիրակությունների միջև օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև: Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին, ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---