Սերգեյ Մինասյան. Ալեքսանդր Անկվաբի հայամետ ելույթները հայ համայնքին գրավելու մեթոդ է

Սերգեյ Մինասյան. Ալեքսանդր Անկվաբի հայամետ ելույթները հայ համայնքին գրավելու մեթոդ է

PanARMENIAN.Net - Աբխազիայում վերջերս կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի կոշտ հայտարարությունները տարածաշրջանում Արևմուտքի ավանդական քաղաքականությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Կովկասի Ինստիտուտի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Արևմուտքը միշտ ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և չարժե այդ դիրքորոշման առնչությամբ փոփոխություններ ակնկալել»,- նկատել է Մինասյանը:

Քաղաքագետն անդրադարձել է նաև օգոստոսի 26-ին Աբխազիայի նախագահ ընտրված Ալեքսանդր Անկվաբի` տարածաշրջանի մյուս երկրների հետ երկաթուղային հաղորդակցության ակտիվացման, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայամետ նախընտրական ելույթներին. «Ալեքսանդր Անկվաբի հայամետ ելույթները հայ համայնքին գրավելու մեթոդ է: Չարժե մեծ փոփոխություններ սպասել երկրի ղեկավարության քաղաքականության մեջ: Բնական է, որ թեկնածուն ասում էր այն, ինչ հայերին հաճելի էր լսել»:

Բացի դրանից, Մինասյանը նշել է, ր 2008թ. վրացա-օսական պատերազմից հետո Աբխազիայում և ՀՕ-ում դեռ երկար ժամանակ իրադրությունը կայուն է լինելու:

Ավելի վաղ Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտնել էր դեպի Հայաստան երկաթուղային տրանզիտ բացելու պատրաստակամության մասին:

Օգոստոսի 26-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ալեքսանդր Անկվաբը` առաջին փուլում հավաքելով ձայների 54.86%-ը: Ընտրություններից հետո ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը պաշտոնապես հայտարարել են, որ չեն ընդունում անցկացված ընտրությունների լեգիտիմությունը: Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրություններ են անցկացվել` կապված մայիսի 29-ին նախագահ Սերգեյ Բագապշի մահվան հետ: Գերագույն պետական պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել էր երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան և «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբան:

Ընտրություններին մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկվածների 71.92%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---