Երևանում հայ և գերմանացի փորձագետները քննարկել են երկակի նշանակության ապրանքների վերահսկման ուղիները

Երևանում հայ և գերմանացի փորձագետները քննարկել են երկակի նշանակության ապրանքների վերահսկման ուղիները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան երկակի նշանակության ապրանքների վերահսկման վերաբերյալ հայ-գերմանական խորհրդատվություններ:

Հայկական կողմից մասնակցում էին Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:

Գերմանական կողմը ներկայացված էր Գերմանիայի էկոնոմիկայի և արտահանման վերահսկման դաշնային գրասենյակի (BAFA) պատվիրակությամբ, որը Եվրոպական Միության համապատասխան լիազորությամբ իրականացնում է երկակի նշանակության ապրանքների վերահսկման գործառույթներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, համապատասխան կառույցների ստեղծումը և իրականացման գործընթացները, անդրադարձ կատարվեց երկակի նշանակության վերահսկման մեխանիզմներին:

Քննարկվեցին հայկական կողմին առավել արդյունավետ և գործուն վերահսկողություն ապահովելուն միտված աջակցության հնարավորությունները:

Երկակի նշանակության ապրանքները նրանք են, որ օգտագործվում են խաղաղ նպատակներով, սակայն կարող են կիրառվել նաև զանգավածային ոչնչացման զենքերի և հրթիռների ստեղծման համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---