Ռոբերտ Քոչարյան. Անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում

Ռոբերտ Քոչարյան. Անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է 1997թ. Արցախի նախագահի պաշտոնը թողնելու և Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու` իր որոշմանը: Նրա խոսքով, ԼՂՀ նախագահ ընտրվելուց մի քանի ամիս հետո «եղավ այդ առաջարկը և խնդրանքը»: Նա նշել է, որ իր համար վճիռ կայացնելը դժվար էր, և ամենից մեծ խնդիրը ընտանիքի համար էր, քանի որ ամբողջ ընտանիքը ուղղակի չէր կարողանում հարմարվել այդ մտքի հետ: «Հայաստանում բավական ծանր էր այն ժամանակ իրավիճակը` և' տնտեսական, և' ներքաղաքական: Եվ հասկանալի էր, որ միայն Ղարաբաղը, առանց թիկունքում ուժեղ Հայաստան ունենալու, լրջագույն դժվարություններ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնվեմ գալ Հայաստան: Պետք է նաև ընդունենք, որ այդ փաստարկները լուրջ են: Եվ ես համաձայնեցի, իսկ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես բոլորդ գիտեք: Դժվար էր, անկասկած», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով անկախության քսան տարիների ընթացքում երկու հայկական պետությունների կորուստների և ձեռքբերումներին` Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Դուք դրվագների մասին եք հարցնում: Ընդհանրապես չեմ ուզում դրվագներից խոսել: Շատ էին. ժամանակահատվածը չափազանց մեծ է: Հետո դրվագներից խոսելը նշանակում է հուշերով գնալ դեպի անցյալ, և վտանգ կա, որ կմնաս անցյալում»: Ընդ որում, Հայաստանի նախկին նախագահը նշել է, որ «երևի թողնենք ուրիշներին գնահատել մեր աշխատանքը` և' կատարածը, և' չկատարածը»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի ապագայի իր պատկերացմանը, Քոչարյանն ասել է, որ 20 տարին մեծ ժամանակահատված է, և կան երկրներ, որ այդ ժամանակահատվածում անճանաչելի փոխվում են լավ իմաստով, և կան երկրներ, որոնք այդպես փոխվում են վատ իմաստով: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե «ինչպես մենք կաշխատենք»: Այս համատեքստում նա նշել է, որ բարեկեցիկ կյանքը ձեռք է բերվում ամենօրյա աշխատանքով, համարձակ, մասշտաբային լուծումներով: «Նաև անկախությունը, մենք երբ որ ասում ենք երբ կճանաչվի կամ չի ճանաչվի, անկախությունը նվաճվում է, անկախությունը չի նվիրաբերվում»,- ավարտել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---