Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ փուլը կդառնան Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ փուլը կդառնան Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ փուլը կդառնան Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները: Նման կարծիք է հայտնել «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Բեքարյանի կարծիքով, գործընթացն ընդհանուր առմամբ դրական ընթացք ունի, մասնավորապես` հայկական կողմի դիրքորոշումը ողջ բանակցային գործընթացի ընթացքում առաջին անգամ միանգամայն պարզ է ձևակերպված. «Վերջապես հայկական կողմը ձևակերպեց բավական հստակ և պարզ դիրքորոշում: Այն է` ԼՂՀ ճանաչումը միջազգային հանրության, այդ թվում` Ադրբեջանի կողմից և ԼՂՀ ճանաչելու պատրաստակամությունը Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության կազմակերպման դեպքում»:

Բեքարյանն անդրադարձել է նաև Արցախում պետականության կայացման հարցին` նկատելով, որ այլ չճանաչված երկրների համեմատ, ինչպիսիք են Կոսովոն կամ Հարավային Սուդանը, Արցախը բավական լավ ենթակառուցվածք ունի և գրեթե կայացած պետություն է: Ներկա պահին Կոսովոյի անկախությունը ճանաչել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 193 անդամներից 81 պետություն (42%): Միևնույն ժամանակ ՄԱԿ անդամ 68 պետություններ (ավելի քան 1/3), այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանը) հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը և չեզոքության մասին են հայտարարել:

2011թ. սկզբին հանրաքվեի արդյունքում Հարավային Սուդանը հռչակեց իր անկախությունն ըստ Սուդանի Ազատագրման ժողովրդական բանակի և Սուդանի կենտրոնական կառավարության միջև քաղաքացիական պատերազմի ավարտի մասին 2005թ. Նայվաշյան համաձայնագրի: Սուդանի անկախությունը ճանաչել են աշխարհի երկրների մեծամասնությունը, այդ թվում և Հայաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---