Ռոջեր Ֆեդերերը գերազանցել է Անդրե Աղասիին «Մեծ սաղավարտի» առաջնություններում հաղթանակների թվով

PanARMENIAN.Net - US Open երկրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հաղթանակը իսրայելցի Դուդի Սելուի նկատմամբ դարձավ նրա 225-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտի» շարքի առաջնություններում: Ինչպես հաղորդում է rus.delfi.1v-ն, այդ ցուցանիշով Ֆեդերերը գերազանցել է ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիին: «Մեծ սաղավարտի» առաջնություններում հաղթանակների թվով ռեկորդակիրը անցյալի հայտնի ամերիկացի թենիսիստ Ջիմմի Քոննորսն է, որի ակտիվում 233 հաղթանակ կա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---