Հովհաննես Դանիելյան. Բռնցքամարտն անկանխատեսելի է, դժվար է ասել նոկաուտով, թե ոչ, բայց Դարչինյանը կհաղթի

Հովհաննես Դանիելյան. Բռնցքամարտն անկանխատեսելի է, դժվար է ասել նոկաուտով, թե ոչ, բայց Դարչինյանը կհաղթի

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը վստահ է, որ սեպտեմբերի 3-ին IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կհաղթի WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբային:

«Բռնցքամարտն անկանխատեսելի է, դժվար է ասել նոկաուտով, թե ոչ, բայց Դարչինյանը կհաղթի: Դարչինյանը շանս չի տա հակառակորդին և վստահ հաղթանակ կտանի»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հովհաննես Դանիելյանը:

Գլխավոր մենամարտից առաջ ռինգ դուրս կգան նաև այլ հայ բռնցքամարտիկներ՝ Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը, և Դանիելյանը հուսով է, որ նրանք բոլորը կհաղթեն:

«Ես լավ եմ ճանաչում տղաներին, Ազատի հետ մենք տարիներ շարունակ հանդես ենք եկել Հայաստանի հավաքականի կազմում, Գաբրիելն իմ քեռու տղան է: Գիտեմ, որ նրանք լավ են նախապատրաստվել: Ես նույնպես կլինեմ դահլիճում և կսատարեմ նրանց»,-ասել է Եվրոպայի չեմպիոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---