Հովհաննես Հովհաննիսյանը Դոնեցկի պատանեկան հեծանվավազքում գրավել է առաջին տեղը

Հովհաննես Հովհաննիսյանը Դոնեցկի պատանեկան հեծանվավազքում գրավել է առաջին տեղը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Դոնեցկում ավարտվեց «Բարեկամություն» մի քանի օր տևած պատանեկան հեծանվավազքը, որը նվիրված էր Դոնբասի ազատագրմանը գերմանաֆաշիստական զավթիչներից:

Հայ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը, որը Դոնեցկում երկրորդը հատեց եզրագիծը հեծանվավազքի 6-րդ փուլում, սակայն ամփոփիչ անհատական ստուգարքում պահպանեց առաջատարի դեղին շապիկը և դարձավ Դոնեցկում հաղթանակ տարած Հայաստանի առաջին ներկայացուցիչը:

Եզրափակիչ 6-րդ փուլում հաղթեց Պավել Մադրակը Լեհաստանից: Ամփոփիչ ստուգարքում այդ հեծանվորդը զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է sportclub-isd.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---