Իռլանդիայում Հայաստանի հավաքականը քիչ խնդիրներ չի ստեղծի Իռլանդիայի համար, համոզված է Ադվոկատը

Իռլանդիայում Հայաստանի հավաքականը քիչ խնդիրներ չի ստեղծի Իռլանդիայի համար, համոզված է Ադվոկատը

PanARMENIAN.Net - «Ես զարմացած եմ Սլովակիա-Հայաստան խաղի ելքից, ես սպասում էի, որ խաղը կարող է ոչ ոքի ավարտվել, բայց չէի կարծում, որ խաղն ավարտվելու է նման խոշոր հաշվով»,- հաղորդում է irishtimes.com-ը, Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատի խոսքերը հաղորդում է irishtimes.com-ը: Ադվոկատի խոսքով, Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, և եթե նրան հաջողվի հաջորդ խաղում հաղթել Մակեդոնիային, ապա նրանք շատ խնդիրներ կստեղծեն իռլանդացիների համար: «Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար Վարդան Մինասյանի սաները շատ խնդիրներ կստեղծեն Ջովանի Տրապատոնիի թիմի համար: Մեր խմբում ամեն ինչ կարող է պատահել, ամենահետաքրքիրը կլինի վերջին խաղերում»:

Նա հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա դուրս գալ ընտրական խմբից և 2012-ի ամռանը խաղալ Ուկրաինայում և Լեհաստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---