Ժիրայր Սեֆիլյանը բանակում ողբերգական դեպքերի պատճառ է համարում հայ երիտասարդների հոգեբանությունը չհասկանալը

Ժիրայր Սեֆիլյանը բանակում ողբերգական դեպքերի պատճառ է համարում հայ երիտասարդների հոգեբանությունը չհասկանալը

PanARMENIAN.Net - Բանակում ողբերգական դեպքերի պատճառը հրամանատարական կազմի կողմից հայ երիտասարդության հոգեբանությունը չհասկանալն է, որի մեծ մասը կրթություն է ստացել խորհրդային ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Հայ պատանին երբեք ստրուկ չի եղել և չի լինի: Ճորտատիրական բարքեր հաստատելու փորձը հանգեցնում է նման հետևանքների»,- նշել է նա: Նրա խոսքով, Հայաստանում կառավարման ներկա համակարգն ընդունակ չէ բարելավել իրավիճակը ցանկացած ոլորտում:

Սեֆիլյանն իր անունից ներողություն է խնդրել մահացած զինվորների ծնողներից նրա համար, որ իրենց ժամանակին չհաջողվեց ստեղծել նորմալ բանակ: «Մեզ չհաջողվեց ստեղծել բանակ, որտեղ կգերիշխեին բարոյական օրենքները»,- նշել է նա և հավելել, որ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ բանակում կան հղփացած գեներալներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---