Միրչա Լուչեսկու. Մեզ համար կարևոր է դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից, դա է մեր այսօրվա նպատակը

Միրչա Լուչեսկու. Մեզ համար կարևոր է դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից, դա է մեր այսօրվա նպատակը

PanARMENIAN.Net - Պորտուի «Դրագաո» մարզադաշտի դահլիճում տեղի ունեցավ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մամլո ասուլիսը: Նա պատասխանեց «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայում առաջիկա խաղի մասին հարցերին, որը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 13-ին:

«Մեզ համար կարևոր է դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից, դա է մեր այսօրվա նպատակը: Չեմ կարծում, որ հիմա մենք պատրաստ ենք դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող: Դա շատ երկար ու լուրջ աշխատանք է, որը պետք է քայլ առ քայլ անել: Ներկայումս մեզ համար կարևոր է խաղալ ուժեղ ակումբի դեմ: Դաշտում կխաղան ոչ թե առանձին կատարողներ, այլ երկու ուժեղ թիմ»,-Լուչեսկուի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Մեզ դիմակայելու է «Շախտյորը», որը ուժեղ ակումբ է բազմաթիվ գերազանց խաղացողներով: Սակայն, անկասկած, մենք ամեն ինչ ունենք հաջողության հասնելու համար: Վստահ եմ, մթնոլորտը մարզադաշտում գերզանց կլինի: Ողջ կյանքում ես աշխատել եմ նման մեծ պատասխանատվություն ապրելու համար»,-ասել է «Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան:

Հենրիխ Մխիթարյանի թիմը չեմպիոնների լիգայում հայտնվել է G խմբում «Զենիթի», «Պորտուի» ու «Ապոելի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---