Արծրուն Հովհաննիսյան. Բաքուն շոկի մեջ է այն փաստից, որ նրանց անօդաչու սարքը կործանվել է

Արծրուն Հովհաննիսյան. Բաքուն շոկի մեջ է այն փաստից, որ նրանց անօդաչու սարքը կործանվել է

PanARMENIAN.Net - «Ես կզարմանամ, եթե միջազգային հանրությունը չարձագանքի այն փաստին, որ Բաքուն անօդաչու սարք է ուղարկել Արցախի ու Ադրբեջանի ուժերի շփման գիծ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, որքան էլ փորձի միջազգային հանրությունը «ճիշտ դիրքորոշում» որդեգրել, այդ հարցում այն չի կարող ակնհայտ փաստը չդատապարտել:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ արձագանք կարելի է ակնկալել Ադրբեջանից, փորձագետը նշել է, որ այս պահի դրությամբ Բաքուն, հավանաբար, շոկի մեջ է, ուստի դեռևս արձագանք չկա: «Նրանք չէին կարծում, որ նման բան հնարավոր է և շոկի մեջ են: Սակայն, Ադրբեջանը չի կարողանա անտեսել այդ միջադեպը, քանի որ հստակ ապացույցներ կան»,-ասել է հայ փորձագետը:

Մեկնաբանելով այն, թե ինչ պատասխան պետք է տա Հայաստանը Ադրբեջանի նման գործողություններին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Բաքուն ուժից բացի այլ լեզու չի հասկանում և ոչ մի միջազգային կազմակերպություն նրան չի կանգնեցնի: Նա պետք է համարժեք պատասխան ստանա»: Հայ փորձագետը նշել է նաև, որ անօդաչու սարք ուղարկելով շփման գիծ, Ադրբեջանը խախտեց ոչ միայն հրադադարի ռեժիմը, այլ նաև Արցախի պետական սահմանը:

Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---