Արամ Մանուկյան. ՀԱԿ ռեսուրսները բավարար են իշխանափոխության հասնելու համար

Արամ Մանուկյան. ՀԱԿ ռեսուրսները բավարար են իշխանափոխության հասնելու համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ռեսուրսները բավարար են ժողովրդական զանգվածների մոբիլիզացիայի միջոցով իշխանափոխության հասնելու համար, գտնում է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Միշտ չէ, որ լուրջ հարցերը համաժողովրդական մասնակցությամբ են լուծվում: Իշխանափոխության ու պատերազմների ժամանակ միշտ որևէ ակտիվ զանգված է գործում»,-ասել է նա: Որպես օրինակ, նա բերել է «մահապարտների» ջոկատի օրինակը, որոնք ղարաբաղյան պատերազմի ամենածանր պահին կարողացան բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ: Մանուկյանն ընդգծել է, որ հարցը ցույցերի մասնակիցների քանակը չէ, և որ «այն զանգվածը, որն այսօր ակտիվ է և պատրաստ է ակտիվ գործընթացների, բավարար է այսօրվա թիվ մեկ խնդիրը լուծելու համար: Եվ դա գիտեմ ոչ միայն ես, այլ նաև իշխանությունները»: Նա հավելել է, որ ՀԱԿ-ը բավարար ռեսուրներ ունի ցուցարարների քանակը կրկնապատկելու կամ նույնիսկ եռապատկելու համար: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում իշխանափոխության համար անհրաժեշտ 500 հազար ցուցարարների թվի մասին հայտարարությունն, ըստ Մանուկյանի, զուտ խորհրդանշական թիվ է, պետք չէ դրան մոտենալ տառացիորեն:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---