Եվրոպական դիվանագետ. Ղարաբաղի հարցն ընդգրկված չէ Արևելյան գործընկերության օրակարգում

Եվրոպական դիվանագետ. Ղարաբաղի հարցն ընդգրկված չէ Արևելյան գործընկերության օրակարգում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Արևելյան գործընկերության շրջանակում չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, սակայն դա չի նշանակում, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին արգելված է մասնակցել Արևելյան շարժման շրջանակում խորհրդաժողովներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Եվրոպական շարժման ղեկավար Դիեգո Պինտոն:

Եվրոպական դիվանագետը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովի արդյունավետության վերաբերյալ հույս է հայտնել:

Հոկտեմբերի 20-21 Երևանում կկայանա «Արևելյան գործընկերության նախագծում քաղաքացիական հասարակության դերի ավելացումը» խորագրով կոնգրես: Կոնգրեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը Հայաստան է այցելելու հենց կոնգրեսին մասնակցելու նպատակով: Աշխատանքների ավարտին կընդունվի Երևանյան հռչակագիր: Խորհրդաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների պատվիրակությունները, այդ թվում` Ադրբեջանի:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:

4  16.09.11 - Վիկտոր Ենգիբարյանի ու Դիոգո Պինտոյի մամլո ասուլիսը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---