Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գոլ ուղարկեց «Տոմի» դարպաս

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գոլ ուղարկեց «Տոմի» դարպաս

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին մեկնարկել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի խաղերը: «Կրասնոդարը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Տոմի» հետ և պարտության մատնել 4:0 հաշվով:

Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել և լրացուցիչ 2-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Կրասնոդարը» հավաքել է 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---