Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը սեփական հարկի տակ 8:0 հաշվով զիջեց Պորտուգալիայի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը սեփական հարկի տակ 8:0 հաշվով զիջեց Պորտուգալիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Երևանի «Միկա» մարզադաշտում ընդունել է Պորտուգալիայի հավաքականին: Հյուրերը հաշիվը բացել են խաղի 2-րդ կեսին, չորս րոպե անց կրկնապատկել են այն: Վաղարշակ Ասլանյանի սաներին ընդամենը մի քանի անգամ է հաջողվել մոտենալ հակառակորդի դարպասին, բայց ոչինչ անել չեն կարողացել:

Թիմերն ընդմիջման են գնացել 3:0 հաշվով, այնուհետև գնդակը ևս 5 անգամ հայտնվել է Հայաստանի հավաքականի դարպասում: Պորտուգալիան հաղթանակ տարավ խոշոր հաշվով` 8:0, հավաքեց 3 միավոր և առայժ գլխավորում է 7-րդ խումբը: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 21-ին հանդիպելու է Դանիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---