ԵԱՀԿ ՄԽ երկրների պատգամավորները որոշել են քննարկել ղարաբաղյան հարցը Ադրբեջանի հասարակական գործիչների հետ

ԵԱՀԿ ՄԽ երկրների պատգամավորները որոշել են քննարկել ղարաբաղյան հարցը Ադրբեջանի հասարակական գործիչների հետ

PanARMENIAN.Net - Մինչև այս տարվա վերջ առաջին անգամ կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատգամավորների և Ադրբեջանի հասարակական գործիչների հանդիպումը: Այդ մասին SalamNews-ին տված բացառիկ հարցազրույցում հաղորդել է Ադրբեջանի «ժողովրդական դիվանագիտության» մասնակից, ժողովրդական արտիստ, Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարխադ Բադալբեյլին:

Ռեկտորը հաղորդել է, որ ադրբեջանական կողմից հանդիպումներին կմասնակցեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Բայրամ Սաֆարովը, Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր Քամալ Աբդուլլան, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և ինքը:

Բադալբեյլիի խոսքով, ներկայումս հանդիպումների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. «Ես միշտ ասել եմ, որ «ժողովրդական դիվանագիտությունը» պետք է կյանքի կոչվի այլ պետությունների պաշտոնական անձանց և ականավոր գործիչների հետ միասին»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---