Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղի հարցն արդեն շուրջ 20 տարի է առաջնային հարց է Հայաստանի համար

Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղի հարցն արդեն շուրջ 20 տարի է առաջնային հարց է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հարցն արդեն շուրջ 20 տարի է առաջնային հարց է Հայաստանի համար: Այդ մասին այսօր Երևանում բացված Համահայկական համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանը միշտ բաց է եղել բանակցությունների համար, որոնք, սակայն, միշտ ձախողվել են Բաքվի ոչ կառուցողական մոտեցման պատճառով»,-ասել է ԱԳ նախարարը՝ հիշեցնելով մասնակիցներին, թե ինչպես 2001թ. Փարիզում առաջին անգամ համաձայնություն ձեռք բերվեց մի քանի դրույթի շուրջ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Բաքվի մեղքով:

«Եթե Բաքուն գտնում է, որ կարող է անիրազեկ պահել իր հանրությանը, հաշիվ թե դա հաջողվի միջազգային հանրության պարագայում: «2008թ. Մայնդորֆում Բաքուն վերջապես համաձայնվեց ընդունել մադրիդյան սկզբունքները: Մինչ 2008թ, ամառը Բաքուն չէր համաձայնվում ոչ մի առաջարկության հետ՝ հիմնավորելով դա նրանով, թե իբր, առաջարկները ներկայացրել է համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը»,-ասել է ԱԳՆ-ն: Նա ասել է նաև, որ համանախագահները միշտ հայտարարում են այս կամ այն հարցի շուրջ միասնական դիրքորոշման մասին:

«Կարծում եմ, Դովիլի հայտարարությունը լուրջ նախազգուշացում եղավ Բաքվի համար, որ նա դադարեցնի սպառազինության մրցավազքն ու հրաժարվի ռազմատենչ հայտարարություններից»,-ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանը կշարունակի իր քաղաքական գիծն այդ հարցում: «Հայաստանը բաց է բանակցությունների համար, ի տարբերություն Բաքվի, որը բոլոր հիմնարար սկզբունքներից միայն երկուսն է ընդունում և յուրահատուկ մեկնաբանմամբ: Բաքուն ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքն ու տարածքները վերադարձնելու դրույթը, որը վերաբերում է նաև ադրբեջանցիների կողմից զավթված Արցախի տարածքներին, ինչը, սակայն, Բաքուն միշտ իր օգտին է մեկնաբանում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---