Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչում «Շախտյորը» 2:0 հաշվով հաղթեց Սվերդլովսկի «Շախտյորին»

Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչում «Շախտյորը» 2:0 հաշվով հաղթեց Սվերդլովսկի «Շախտյորին»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին կայացան Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումները: Հայ հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 2:0 հաշվով կարողացավ պարտության մատնել Սվերդլովսկի «Շախտյորին»: Գոլերի հեղինակ դարձան Ալան Պատրիկն ու Մորենոն:

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո նշել է, որ Սվերդլովսկի «Շախտյորը» շատ արագ և ագրեսիվ թիմ է: «Հակառակորդն ինձ դուր եկավ, կուզենայի շնորհավորել այն խաղի համար, որը նա ցուցադրեց մեր հետ հանդիպմանը: Նրանք բավական համոզիչ էին: Երևում է, որ թիմը բնավորություն ունի: Մյուսները, միգուցե, 0:2 հաշվի դեպքում կանգ կառնեին, իսկ նրանք պայքարեցին մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը: Ուրախ եմ, որ մենք հաղթեցինք և առաջ անցանք, և որ խաղն ավարտվեց առանց վնասվածքների»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հաջորդ հանդիպումը Հենրիկ Մխիթարյանի ակումբը կանցկացնի սեպտեմբերի 24-ին. Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորը» կընդունի «Դինամոյին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---