Լիլիթ Գալստյան. Հայաստանը կողմ է անդամակցությանը եվրոպական ընտանիքին, բայց ոչ իր ազգային շահերի հաշվին

Լիլիթ Գալստյան. Հայաստանը կողմ է անդամակցությանը եվրոպական ընտանիքին, բայց ոչ իր ազգային շահերի հաշվին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում տեղի ունեցած «Եվրանեսթի» առաջին լիագումար նիստում չի համաձայնեցվել բանաձևը, որը պետք է ներկայացվեր Վարշավայում սեպտեմբերի վերջին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Ինչպես հայտնել է լրագրողներին հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, հայկական պատվիրակությունը դեմ է եղել փաստաթղթի ձևակերպումներին, որոնք առաջարկվել են ադրբեջանական և վրացական պատվիրակությունների կողմից, որում որպես միջազգային իրավունքի սկզբունք նշվել է տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Նա նշել է, որ հայկական պատվիրակությունն առաջարկել է փաստաթղթում ներառել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները կամ փաստաթղթում հղում կատարել նրա վրա, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա: Իրենց հերթին եվրոպացի գործընկերներն առաջարկել են ամբողջությամբ փաստաթղթից բացառել այդ կետերը, ինչը չի ընդունվել ադրբեջանական և վրացական պատվիրակությունների կողմից: Խոսելով այն հաստատակամության մասին, որը դրսևորել է հայկական պատվիրակությունը, թույլ չտալով հակահայկական բանաձևի ընդունումը, Սահակյանը հումորով հիշել է Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի խոսքերը հարիսայով կաթսայի և թղթե գդալի մասին: «Մենք ուղղակի անջատեցինք կաթսայի տակը, որպեսզի հարիսան չեփվի, քանի արդար կերպով չի բաժանվել»,- հավելել է նա:

Իր հերթին ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է այն միասնությունը և համախմբվածությունը Հայաստանի ազգային շահերի պաշտպանության գործում, որը հանդես են բերել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ներկայացված էին պատվիրակության մեջ: «Հայաստանը կողմ է անդամակցությանը եվրոպական ընտանիքին, բայց ոչ իր ազգային շահերի հաշվին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---