Բաքվում գտնում են, որ լուրերը օլիմպիական երկու ոսկե մեդալը «գնելու» մասին, տարածել են թշնամիները

PanARMENIAN.Net - «Խոսակցությունը մի գումարի շուրջ է ընթանում, որ վճարել են WSB: Նրանց համար, ով տեղյակ չէ, հայտնեմ, որ իր ակումբի մասնակցության համար յուրաքանչյուր երկիր պետք է ԱԻԲԱ վճարի կես միլիոն դոլար: Ադրբեջանը վճարել է հենց այդ գումարը Baku Fires-ի համար: Իսկ ինչ վերաբերում է 9 մլն, դա անհեթեթություն է»,-Ադրբեջանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևի խոսքերն է մեջբերում azerisport.com-ը:

Այսպես է նա մեկնաբանել այն տեղեկատվությունը, որի համաձայն Ադրբեջանը 9 մլն դոլար է մուծել World Series Boxing-ի բյուջե, որը ԱԻԲԱ շրջանակներում վերջերս ստեղծված սիրողական բռնցքամարտի մրցումների լիգա է, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ ստանալու երաշխիքի դիմաց:

Ըստ Աբիևի, այդ տեղեկատվությունը տարածել են Ադրբեջանի թշնամիները. «Զգացվում է նաև ԱԻԲԱ-ի թշնամիների ձեռքը: Օրինակ, նույն ԱԻԲԱ գործադիր տնօրեն Հո Կիմի: Վերջերս, ԱԻԲԱ ղեկավարությունը տարբեր խախտումների համար պաշտոններից ազատեց կազմակերպության հայտնի անդամների: Ի պատասխան հայտնվեց 9 մլն մասին տեղեկատվությունը»:

ԱԻԲԱ իրավաբանները հաստատել են, որ թեև գումարը ստացվել է շվեյցարական ընկերության միջոցով, իրականում դրանք ադրբեջանական փողեր են: Սակայն, նրանք մերժում են, որ ստացել են գումարը ադրբեջանական իշխանություններից:

Աշխարհի առաջնությունը Բաքվում կմեկնարկի սեպտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---