Կիրո Մանոյան. Պուտինի ընտրությունը ՌԴ նախագահի պաշտոնում կարող է ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա

Կիրո Մանոյան. Պուտինի ընտրությունը ՌԴ նախագահի պաշտոնում կարող է ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա

PanARMENIAN.Net - Եթե ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը ընտրվի ՌԴ նախագահի պաշտոնում, չի բացառվում, որ դա կարող է ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ ՌԴ այժմյան նախագահ Մեդվեդևի ու Վլադիմիր Պուտինի դիրքերը մի շարք տարածաշրջանային հարցերում էապես տարբեր են: «Իսկ դա նշանակում է, որ եթե Պուտինն ընտրվի նախագահի պաշտոնում, տարածաշրջանում ևս փոփոխություններ տեղի կունենան»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող են հնարավոր փոփոխությունները Ռուսաստանում ազդել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, Կիրո Մանոյանն ասել է. «Ռուսաստանի ազդեցությունն այնքան մեծ չէ, որպեսզի այն ամենն, ինչ այնտեղ կատարվում է, անդրադառնա Հայաստանի վրա»:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահի պաշտոնում և հայտարարել է, որ ինքը կգնա աշխատելու կառավարություն: Իր հերթին «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, վարչապետ Վլադիմիր Պուտինը մինչ Մեդվեդևի ելույթը հայտարարեց, որ վաղուց էր պայմանավորվել նրա հետ ապագայի ծրագրերի մասին և առաջարկել է նրան գլխավորել «Եդինայա Ռոսիյայի» ցուցակը Պետդումայի ընտրություններում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---