Լևոն Զուրաբյան. Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների բազմամարդության առումով

Լևոն Զուրաբյան. Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների բազմամարդության առումով

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել ՀԱԿ կողմնակիցներին ու հասարակ քաղաքացիներին մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքի բազմամարդության առումով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այժմ ժամանակն է, որ «ժողովուրդը կրկին խաղի մեջ մտնի ու իշխանություններին հասցնի իր խոսքը ուղիղ ձևով»:

Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, թե հանրահավաքների մասնակիցների թիվը կրճատվել է՝ հայտարարելով, որ հակառակ միտումն է նկատվում:

Նա հավելել է, որ հանրահավաքի մասնակիցների քանակը չհասավ գարնանային մակարդակին, քանի որ մարդիկ հավատում էին,որ կարելի է անցում կատարել ժողովրդավարությանը երկխոսության միջոցով:

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---