Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը իշխանությունների հետ պայքարում կկիրառի Սահմանադրությամբ թույլատրվող միջոցների ողջ զինանոցը

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը իշխանությունների հետ պայքարում կկիրառի Սահմանադրությամբ թույլատրվող միջոցների ողջ զինանոցը

PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ պայքարում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կկիրառի Սահմանադրությամբ թույլատրվող միջոցների ողջ զինանոցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Սահմանադրությունն, ինչպես հայտնի է, երաշխավորում է քաղաքացիների խաղաղ, առանց զենքի ցույցերի, երթերի ու այլ զանգվածային միջոցառումների իրավունքը, և մենք այդ զինանոցից կարող ենք ընտրել ամենաարդյունավետ ձևերը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսությանը, ապա, ըստ Զուրաբյանի, իշխանությունները գարնանը զիջումների գնացին ժողովրդական ճնշման պատճառով: Իսկ այժմ, նրա խոսքով, «իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին և գտնում են, որ լարվածությունը մարել է և կարիք չկա նոր զիջումների»: Նա նշել է, որ լարվածությունը նվազել է հենց իշխանությունների զիջումների պատճառով և «իշխանությունները սթափ չեն գնահատում իրավիճակը»:

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---