Հայ պարալիմպիկները սեպտեմբերի 29-ին կբարձրանան Արագած լեռը

PanARMENIAN.Net - Հայ մարզիկները համառորեն մարզվում են ու պատրաստվում են 2012թ. Պարալիմպիկ խաղերին, որոնք տեղի կունենան Լոնդոնում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն ու Samsung Electronics-ը կազմակերպել են հայ մարզիկների լուսանկարչական ցուցահանդեսը: Ըստ այցելուների քվեարկության արդյունքների, կորոշվեն երեք լավագույն լուսանկարները և նրանց վրա պատկերված մարզիկները նվերներ կստանան Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկեր Samsung Electronics-ից:

Սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները «Փյունիկ» հաշմանդամների միության, բրիտանական դեսպանատան ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները կբարձրանան Արագած լեռը:

Այդպիսով, հայ մարզիկները ցույց կտան 2012թ. Պարալիմպիկ խաղերին լավ մասնակցելու իրենց ձգտումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---