Հմայակ Հովհաննիսյան. Իշխանական վերադասավորումները ՌԴ-ում կստիպեն Սերժ Սարգսյանին հստակեցնել քաղաքական կուրսը

Հմայակ Հովհաննիսյան. Իշխանական վերադասավորումները ՌԴ-ում կստիպեն Սերժ Սարգսյանին հստակեցնել քաղաքական կուրսը

PanARMENIAN.Net - Գործունեությունն ակտիվացնելու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փորձերը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև իշխանության համար հնարավոր պայքարում կարող են չհաջողվել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ը կարող է նույն վիճակում հայտնվել, ինչ Ռուսաստանի ազատականները, որոնք ակտիվացել էին Պուտինի ու Մեդվեդևի միջև իշխանության համար պայքարում: Ըստ նրա, եթե քաղաքական հեռանկարում ՀԱԿ ունի այնպիսի սցենար, որը թույլ կտա բարձրացնել նրա դերը երկրի քաղաքական կյանքում, ապա դա անհաջող գաղափար է:

Նա նշել է, որ իշխանական վերադասավորումները ՌԴ-ում կստիպեն Սերժ Սարգսյանին հստակեցնել իր քաղաքական կուրսը: «Այսօր Հայաստանում երկու քաղաքական կուրս կա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, այլ քաղաքական ուղղություններ չկան»,-ասել է նա: Ըստ նրա, դրանց առկայությունը կապված է Ղարաբաղի հարցի հետ: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսը Ղարաբաղի հարցում, Քոչարյանը կդառնա երկրի հիմնական ընդդիմությունը:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը չհամաձայնվեց Հովհաննիսյանի հետ՝ նշելով, որ նախագահի քաղաքական կուրսը հստակեցնելու անհրաժեշտութուն չկա, այն միանգամայն հստակ է:

Անդրադառնալով իշխանափոխությանը Ռուսաստանում 2013թ. ընտրություններում՝ Սահակյանն ասել է, որ Հայաստանում ժողովուրդն է ընտրում իշխանություններին, «ինքը ժողովուրդն էլ կորոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---