Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում29 սեպտեմբերի 2011 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել և ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Կարևորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը: Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ վարչապետ Ֆիյոնի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաև ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները նշել են, որ այդ հարցերը հանգամանորեն քննարկելու առիթ կունենան նաև օրերս Վարշավայում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հարցերից բացի, Հայաստանի նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները: Վարչապետ Ֆիյոնը հույս է հայտնել, որ Նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա պետական այցը Հայաստան կնշանավորվի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության նոր ծրագրերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |