Հայաստանի նախագահը վստահ է, որ Երևանի և Փարիզի միջև հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով29 սեպտեմբերի 2011 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին, ավարտելով իր պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն, մեկնել է Լեհաստանի Հանրապետություն` մասնակցելու Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Նախքան մեկնելը Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետին` ջերմ ընդունելության համար` նշելով, որ հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: «Հայաստանի անկախությունից ի վեր այդ բարեկամությունը վերաձևակերպվեց որպես երկու պետությունների սերտ ու վստահելի համագործակցություն: Մի քանի օրից սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի` Հայաստան կատարելիք պետական այցին, ինչն առանցքային իրադարձություն է հայ-ֆրանսիական հարաբերություններում: Մեր բազմաբնույթ համագործակցության օրակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքների ու հատկապես Երևանի և Փարիզի միջև հաստատված ակտիվ գործակցությունը: Բերտրան Դելանոեն նպաստել է այդ քաղաքների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ Փարիզի կենտրոնական հատվածներից մեկում Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումը և Երևանի պուրակի հիմնումն իսկապես մեծ հպարտություն է բոլոր հայերի համար: Սարգսյանի խոսքով` բոլոր հայերը շատ լավ հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի հայկական սփյուռքի ավանդը» «Դուք յուրօրինակ կամուրջ եք երկու ժողովուրդների և երկրների միջև, և ես կցանկանայի, որ այդ կամուրջը միշտ ամուր և անսասան լիներ»: Դիմելով Փարիզի քաղաքապետին` Սարգսյանն ասել է հետևյալը. «Հարգելի' պարոն Դելանոե, մենք սիրով սպասում ենք Ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերին` Ձեր գլխավորած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի տարեկան նիստին: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հյուրընկալության համար և վստահ եմ, որ Երևան և Փարիզ քույր-քաղաքների հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով»:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |