Արթուր Աբրահամը մտադիր է դեկտեմբերին մենամարտ անցկացնել Գերմանիայում

Արթուր Աբրահամը մտադիր է դեկտեմբերին մենամարտ անցկացնել Գերմանիայում

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը վերջերս որոշեց վերադառնալ միջին քաշային կարգ, ասել է, որ ամենևին չի զղջում երկրորդ միջին քաշային կարգի Super Six World Boxing Classic մրցաշարին մասնակցելու մասին:

«Այդ մրցաշարի շրջանակներում ես հսկայական փորձ ստացա, ինչպես նաև զգացմունքներ ապրեցի, որոնք նախկինում երբեք չեմ զգացել: Ուստի, ափսոսանքի մասին խոսք լինել չի կարող»,-բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն:

Աբրահամը նաև ասել է, որ մտադիր է մենամարտ անցկացնել դեկտեմբերին Գերմանիայոմ: «Ես պետք է մի քանի մենամարտ անցկացնեմ, միջին քաշային կարգում տիտղոս նվաճելուն պատրաստ լինելու համար: Այսինքն, մի քանի մենամարտ կլինի միջանկյալ կարգերում, իսկ հետո արդեն մինչև 72,6 կգ կարգում: Այս ծրագրին եմ հետևելու»:

Ըստ նրա, նա, Վիկ Դարչինյանի օրինակով, ցանկանում է մենամարտ անցկացնել Հայաստանում, սակայն դեռ պետք է վերականգնի իր դիրքերը, ուստի, դա այնքան էլ շուտ չի լինի: «Սակայն, հուսով եմ, որ վաղ թե ուշ նման մենամարտ կկայանա»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---