Ռումինիան ձգտել է ու ձգտում է օգնել Հայաստանին կատարել IPAP գծով ստանձնած պարտավորությունները

Ռումինիան ձգտել է ու ձգտում է օգնել Հայաստանին կատարել IPAP գծով ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - Ռումինիան ձգտել է ու ձգտում է օգնել Հայաստանին կատարել IPAP (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) գծով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն: Ըստ նրա, 2007թ. օգոստոսին Ռումինիան առաջարկում էր Հայաստանին կոնկրետ օգնություն ռազմական դոկտրինի ստեղծման հարցում: Դեսպանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարություների միջև լավ կապեր են հաստատվել: «Մենք օգնություն ենք առաջարկել նաև ՀՀ ՊՆ բյուջեի բարեփոխման հարցում»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ Ռումինիան առաջարկում է վերապատրաստել հայ զինծառայողներին:

Դեսպանն ասել է, որ Ռումինիայում բարձր են գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես ներքին օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցնելու գործում: Կրինա Պրունարիուն նաև ողջունել է համաներումը Հայաստանում: «Մենք նաև ուրախ ենք, որ Հայաստանում զարգանում են ոչ կառավարական կազմակերպությունները և հանրությունը գնալով ակտիվանում է»,-ասել է նա:

Գարնանը ՀՀ նախագահը դիմեց Ազգային ժողով՝ առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, ինչը հավանության արժանացավ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---