«ՎիվաՍել-ՄՏՍ» Գավաթի գլխավոր մրցավարը գտնում է, որ մոտ ժամանակներս Հայաստանը նույնպես հայտնի թենիսիստներ կտա

«ՎիվաՍել-ՄՏՍ» Գավաթի գլխավոր մրցավարը գտնում է, որ մոտ ժամանակներս Հայաստանը նույնպես հայտնի թենիսիստներ կտա

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանում` «Orange Tennis»-ի կորտերում, ընթանում է Futures շարքի «ՎիվաՍել-ՄՏՍ» կանանց գավաթի թենիսի առաջնությունը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 9 մլն դրամ (25 հազ. դոլար), մասնակցում են ավելի քան 200 թենիսիստուհիներ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և Հայաստանից:

Առաջնության գլխավոր մրցավար Վլադիմիր Էրգը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջնությունը շատ լավ է ընթանում, և թենիսիստուհիները հետաքրքիր հանդիպումներ են ցուցադրում:

«Այս ամառ Երևանում ես տղամարդկանց առաջնությունների գլխավոր մրցավարն էի: Futures-ը բավական մեծ վարկանիշ ունի, քանի որ դրան մասնակցում են համաշխարհային վարկանիշում միջին տեղեր զբաղեցնող թենիսիստուհիներ: Այս մրցաշարում հաղթանակի շնորհիվ աղջիկները կկարողանան բարելավել իրենց դիրքերը և ավելի բարձր տեղեր զբաղեցնել»,- ասել է Էրգը:

Սերբական մասնագետը գտնում է, որ մոտ ժամանակներս Հայաստանը նույնպես հայտնի թենիսիստներ կտա, որոնք կկարողանան ավելի մեծ բարձունքներ նվաճել:

«Մի քանի տարի առաջ Սերբիայում սկսեցին ակտիվորեն տարբեր առաջնություններ անցկացնել, որոնք նպաստեցին այդ սպորտաձևի զարգացմանն ու տարածմանը: Ներկա պահին մենք շատ լավ թենիսիստներ ունենք, իսկ Նովակ Ջոկովիչը ATP վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում: Դրան հասել ենք հովանավորների և լավ մարզիչների շնորհիվ: Աստիճանաբար ձեզ մոտ նույնպես այդ ամենը կլինի, և դրական արդյունքները երկար չեն սպասեցնի»,- հավելել է նա:

«ՎիվաՍել-ՄՏՍ» Գավաթի խաղարկությունից հետո` հոկտեմբերի 10-16, կկայանա «Play City Cup» առաջնությունը` 10 հազ. դոլար մրցանակային ֆոնդով: Իսկ նոյեմբերին Հայաստանի Թենիսի ֆեդերացիան լրագրողների առաջնություն կկազմակերպի, որտեղ կմրցեն Հայաստանի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---