Թուրքիայի վարչապետը կարծում է, որ Իսրայելը վտանգավոր է մերձարևելյան տարածաշրջանի հարևան երկրների համար

Թուրքիայի վարչապետը կարծում է, որ Իսրայելը վտանգավոր է մերձարևելյան տարածաշրջանի հարևան երկրների համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դրական արձագանքի պաղեստինյան ժողովրդի օրինական պահանջին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`մեկբանելով Պաղեստինի անկախության ճանաչման հետ կապված իրավիճակը: Time ամսագրին տված հարցազրույցում թուք վարչապետը պատմել է, որ ՄԱԿ ԱԽ-ում եղել է 89 որոշում Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին:

Սակայն Էրդողանը նշել է, որ դրանցից ոչ մեկը չի իրագործվել, իսկ այլ երկրների նկատմամբ «պատժամիջոցները շատ արագ են կիրառվում»:

«Եթե Իսրայելի նկատմամբ թեկուզ մեկ անգամ կիրառեին պատժամիջոցներ, ես համոզված եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վաղուց կլուծվեր»,- ասել է վարչապետ Էրդողանը:

Նրա կարծիքով, Իսրայելին ոչ ոք չի սպառնում, իսկ ահա նա սպառնալիք է ներկայացնում մերձարևելյան տարածաշրջանի հարևան երկրների համար: «Այդ երկիրը միջուկային զենք ունի, իսկ ողջ աշխարհը լռում է»,- ասել է Էրդողանը, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---