«Գանձասարը» Երևանում ընկերական հանդիպմանը 3:0 հաշվով զիջել է գերմանական «Կարլսրուեին»

«Գանձասարը» Երևանում ընկերական հանդիպմանը 3:0 հաշվով զիջել է գերմանական «Կարլսրուեին»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Կապանի «Գանձասարի» և գերմանական «Կարլսրուեի» ընկերական հանդիպումը, վերջինս հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում:

Հյուրերին հաջողվեց հաղթանակ տանել 3:0 խոշոր հաշվով: Առաջին խաղակեսի ավարտին աչքի ընկավ Դելրոն Բարկլին: Երկրորդ խաղակեսում գերմանական ակումբն իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և ևս երկու գոլ իրացրեց, որոնք գրանցվեցին Բոգդան Մյուլլերի և Բարկլիի հաշվին, որը կրկնակի գոլի հեղինակ դարձավ:

Պատասխան հանդիպումը կկայանա Գերմանիայում կամ այս տարվա նոյեմբերին, կամ էլ 2012թ. մարտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---