Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» կաջակցի ընդվզման ՀԱԿ-ի կոչին

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» կաջակցի ընդվզման ՀԱԿ-ի կոչին

PanARMENIAN.Net - Եթե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին ապստամբության կոչ անի, ապա «Ժառանգությունը» կաջակցի Կոնգրեսին: «Միանշանակ է, որ այդ ապստամբությունն ուղղվելու է քաղաքացիների և պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև հավելել է, որ այդ դեպքում չի հավատում 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությանը, քանի որ իշխող ռեժիմը ռեսուրսներ չունի նման քայլերի համար:

Մարտիրոսյանի խոսքով, նրա համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, որոնք Սահմանադրության և ողջախոհության շրջանակներում, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջանակներում, արդյունք են տալիս: «Լինեն դրանք հանրահավաքներ, նստացույցեր, հացադուլներ, ապստամբություն»: Նրա խոսքով, ապստամբությունը նաև ընդունելի է, քանի որ մարդու հիմնարար իրավունքներում նշվում է, որ պետք է կիրառվեն բոլոր միջոցները, որպեսզի մարդը չդիմի վերջին միջոցին` ապստամբությանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---