12  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ժամանումը Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանել է Հայաստան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Սարկոզիին դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Օդանավակայանից Նիկոլյա Սարկոզին մեկնել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Հոկտեմբերի 7-ին Սարկոզին հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո կայանալու է երկու նախագահների մամլո ասուլիսը: Սարկոզին Երևանում` Ֆրանսիայի հրապարակում, մասնակցելու է Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն-Լեպաժ» քանդակի պատճենի բացման արարողությանը: Կեսօրին մոտ Նիկոլյա Սարկոզին մեկնելու է Երևանից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---