Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Մակեդոնիայի հավաքականին

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Մակեդոնիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում ընդունեց Մակեդոնիայի հավաքականին: Հանդիպման առաջին իսկ րոպեներից զգացվում էր, որ հայաստանյան ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել մարտական տրամադրությամբ: Նրանք հասկանում են, որ խաղարկվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի որակազրկման և Ռոբերտ Արզումանյանի վնասվածքի պատճառով պաշտպանության կենտրոնում Վալերի Ալեքսանյանի հետ միասին դաշտ է դուրս եկել Արթուր Յուզբաշյանը: Մարտական տրամադրությամբ Հայաստան էին ժամանել նաև մակեդոնացիները, Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում նրանք այլևս ոչնչին չեն հավակնում և հանդիպման սկզբում մի քանի անգամ գրոհեցին Ռոման Բերեզովսկու դարպասը:

9-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի ուժեղ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ հյուրերի հակագրոհի ժամանակ Միրկո Իվանովսին չհասավ գնդակին: Հայ ֆուտբոլիստները սկսեցին նեղել մրցակցին և շատ ժամանակ վերահսկել գնդակը: Սակայն մակեդոնացիներին արդեն հաջողվում էր հասնել Հայաստանի դարպասին: Խաղակեսի կեսին արդեն Հայաստանի պաշտպանության կենտրոնում բաց տեղեր էին հայտնվում, և մակեդոնացիները կարողանում էին հատել դաշտի կենտրոնը: 28-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի անկյունային փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելլին: 6 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը, ինչպես սլովակների հետ հանդիպման ժամանակ, մեծ հեռավորությունից գեղեցիկ գոլ իրացրեց` կրկնապատկելով խաղի հաշիվը: Իրացրած գոլերից հետո հայերի մոտ ամեն ինչ սկսեց ստացվել, նրանք սկսեցին շատ ավելի վստահ խաղալ:

Հերթական անգամ իր վարպետությունը ցուցադրեց Բերեզովսկին, որը ետ մղեց Նիիկոլչե Նովեսկու հեռահար հարվածը:

55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---