Թուրքիայում հայուհուն ծեծել են միայն այն պատճառով, որ նա հայ է

Թուրքիայում հայուհուն ծեծել են միայն այն պատճառով, որ նա հայ է

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայուհին ենթարկվել է հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Զինջիրլիգ շրջանում, որտեղ հայուհին, ում անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվում, տաքսիում ենթարկվել է հարձակման, այն բանից հետո, երբ տաքսու վարորդն իմացել է նրա ազգությունը: Վարորդը հարցրել է. «Ձեր արտասանությունից երևում է, որ դուք այլ ազգություն ունեք: Դուք հա՞յ եք, թե հրեա»: Երբ կինը պատասխանել է, որ հայուհի է, տաքսիստը սկսել է նրան վիրավորել և բռունցքներով հարվածել դեմքին ու կնոջը բառացիորեն դուրս է գցել մեքենայից:

Բարեբախտաբար այդ պահին կնոջը տեսել է մի փաստաբան, որը լուսանկարել է նրա դեմքը և տաքսին: Տուժածը դիմել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները գտել են տաքսի-ծառայության տիրոջը, սակայն վարորդը չի գտնվել: Որոշ տվյալների համաձայն վարորդը հոգեկան հիվանդ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---