Իռլանդիա-Հայաստան խաղի գլխավոր մրցավարը կլինի իսպանացի Իտուրալդո Գոնսալեսը

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային խաղը Իռլանդիայի ու Հայաստանի միջև կվարի իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսը:

Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ավիվա» մարզադաշտում, որը տեղավորում է 51 700 հանդիսատես:

Իռլանդիային հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հնարավորութուն կստանա պայքարելու Եվրո-2012 եզրափակչի ուղեգրի համար: Այս խաղում հայ ֆուտբոլիստներին միայն հաղթանակ է հարկավոր, հակառակ դեպքում արդյունքը ձեռնատու կլինի Իռլանդիային:

Հայկական հավաքականը 17 միավորով 3-րդ տեղում, իսկ Իռլանդիան 18 միավորով 2-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---